Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ցավ

Խորհուրդ չի տրվում դիմանալ գլխացավին

Խորհուրդ չի տրվում դիմանալ գլխացավին

Ինչպես հայտնի է, միգրենը մեծ կախում ունի արտաքին գործոն-սադրիչներից: Դրանցից են, օրինակ` սթրեսը, հորմոնալ փոփոխությունները:

Բժիշկները խորհուրդ չեն տալիս դիմանալ գլխացավին: Հրաժարվել դեղորայքային նշանակումներից` ցանկալի չէ: Եթե նոպաները կանխարգելել չի հաջողվում ռեժիմի օգնությամբ, դեղերի ընդունումը կարող է օգնել խնդրի լուծմանը: Մինչև վերջերս այդ նպատակով հնարավոր էր ընդունել միայն բետա-պաշարիչներ և հակադեպրեսանտներ: Ընդ որում, պահանջվում էր դրանց կանոնավոր ընդունումը:
Ներկայում կան պատրաստուկներ, որոնք իրենցից բազմակլոնալ հակամարմիններ են: Այդ դեղերը նախկինում կլինիկական ընդունման համար առաջարկվել են ԱՄՆ-ում և Եվրոպայում՝ միգրենի կանխարգելման համար:

Այնուամենայնիվ, դեղորայքային թերապիան բոլորին չի օգնում: Կարող են լինել հակացուցումներ, որոնց դեպքում հնարավոր չէ դեղի օգտագործումը, օրինակ` հղիության դեպքում: Նման դեպքերում կարելի է խորհուրդ տալ ասեղնաբուժություն (ակուպունկտուրա):

Ե՛վ կանխարգելման, և՛ նոպաները հանելու ամենաարդյունավետ միջոցներից է եռորյակ նյարդի վրա էլեկտրամագնիսական ալիքներով ազդելը: Հենց այդ նյարդի ճյուղերի գրգռումն է սադրում նոպայի առաջացումը:

Ցեֆալին սարքի օգտագործումը գործնականում որևէ հակացուցում չունի և կլինիկական փորձարկումներում այն ցուցաբերել է մեծ արդյունավետություն: Բոլոր մեթոդները կարելի է և պետք է համակցել. այդ դեպքում դրանք առավել արդյունավետ են ազդում:

Սկզբնաղբյուր. medikforum.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ